Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Զելենսկին հայտարարեց Գերագույն ռադայի արձակման մասին

Զելենսկին հայտարարեց Գերագույն ռադայի արձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է Գերագույն ռադայի արձակման եւ երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես արձակում եմ ութերորդ գումարման Գերագույն ռադան»,-ասել Է նա պաշտոնակալությունից հետո ուկրաինական ժողովրդին հղած ուղերձում:

Զելենսկին նաեւ կոչ Է արել պատգամավորներին՝ լիազորությունների ավարտից երկու ամիս առաջ ընդունել մի շարք կարեւոր օրենքներ, մասնավորապես, խորհրդանականականներին զրկել անձեռնմխելիությունից: «Խնդրում եմ՝ ընդունել պատգամավորական անձեռնմխելիության չեղարկման մասին օրենքը, ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության մասին օրենքը, բազմաչարչար ընտրական օրենսգիրքը»,-հայտարարել Է Զելենսկին: Նա հավելել Է, որ պնդում Է նաեւ ապահովել Ռադայի ընտրությունների բաց ընտրական ցուցակները: Բացի այդ, նախագահը կոչ Է արել պատգամավորներին՝ հեռացնել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարին, գլխավոր դատախազին եւ պաշտպանության նախարարին: «Դրա համար դուք ունեք երկու ամիս: Արեք դա եւ մեդալներ տվեք ձեզ… դեպի վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ: Ես արձակում եմ Ուկրաինայի ութերորդ գումարման Գերագույն ռադան»,-հայտարարել Է նա: Զելենսկին նաեւ դիմել Է ներկայիս կառավարության անդամներին՝ հայտարարելով, որ եկել Է ժամանակը, որ նրանք «թուղթ ու գրիչ վերցնեն՝ ազատելու տեղերը ապագա սերունդների համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am