Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բրազիլիայում տասնմեկ մարդ Է սպանվել բարում տեղի ունեցած հարձակման հետեւանքով

Բրազիլիայում տասնմեկ մարդ Է սպանվել բարում տեղի ունեցած հարձակման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնմեկ մարդ Է սպանվել Բրազիլիայի Պարայի նահանգի Բելեմ քաղաքի բարում զինված հրոսակախմբի հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press-ը:

Մի խումբ զինված մարդիկ կրակ են բացել բարում, դրա հետեւանքով զոհվել են վեց կին եւ հինգ տղամարդ, մեկ մարդ վիրավոր Է: G1 նորությունների կայքի տվյալներով՝ գնդակոծմանը մասնակցել Է յոթ զինված տղամարդ: Ճշտվում Է, որ հարձակվողները պատահարի վայր են ժամանել մեկ մոտոցիկլետով եւ երեք ավտոմեքենայով: Գործակալությունը մեջբերում Է նահանգի ներկայացուցիչ Նատալյա Մալոյի խոսքը, ով հավաստել Է, որ տեղի Է ունեցել «կոտորած»: Պատահարի ոչ մի կարգի մանրամասնություններ պաշտոնական իշխանությունները չեն տրամադրել, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am