«Արարատ-Արմենիան» հաղթեց «Շիրակին», «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Արցախ ՖԱ»- ի հետ
21:29, 19 Մայիս 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրի ևս 2 հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գյումրու «Շիրակ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Արարատ-Արմենիա»-ին և պարտվեց նվազագույն հաշվով: Երևանյան ակումբից միակ գնդակը խփեց լֆոնսե Կասսեն: «Արցախ»-«Ալաշկերտ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Առաջնության ևս մեկ հանդիպում կկայանա մայիսի 20-ին՝ «Լոռի»-«Փյունիկ»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում