Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կաննի կինոփառատոնի գլխավոր խորհրդանշանի՝ «Ոսկե արմավենու ճյուղի» արժեքը գնահատվում Է 20 հազար եվրո

Կաննի կինոփառատոնի գլխավոր խորհրդանշանի՝ «Ոսկե արմավենու ճյուղի» արժեքը գնահատվում Է 20 հազար եվրո
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր պարգեւը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», Ֆրանսիա են բերում հարեւան Շվեյցարիայից: Ոսկերչական իրի արժեքը գնահատվում Է 20 հազար եվրո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ մրցանակն առաջարկել Է ստեղծել փառատոնի նախկին գլխավոր տնօրեն Ռոբեր Ֆավր Լը Բրեն: Պատվերի կատարման համար պայքարել են Ֆրանսիայի լավագույն ոսկերիչները, որոնք առաջարկել են Լազուր ափի արմավենու պատկերման իրենց տարբերակները: Հայտամրցույթի հաղթող Է դարձել Լյուսիեն Լազոնը, որը կատարել Է «Ոսկե արմավենու ճյուղի» լավագույն Էսքիզը:
1964 թվականին միջոցների պակասի պատճառով փառատոնը հրաժարվել Է այդ պարգեւի շնորհումից: Միջոցառման կազմակերպիչները որոշել են սահմանափակվել Մեծ մրցանակի հանձնմամբ: Այդպես շարունակվել Է տասը տարուց ավելի:
1975 թվականին համաժողովի կազմակերպական խորհուրդը որոշել Է պարգեւին ավելի ժամանակակից տեսք տալ: Նորացված տարբերակի հեղինակը ոսկերիչ Թիերի դը Բուրկենեն Է:
1997 թվականին պարգեւի պատրաստումը վստահել են Շվեյցարիայի Chopard (Շոպար) ոսկերչական տանը: Հաղթանշանն ստեղծում են ձեռքով Ժնեւի ոսկերչական արհեստանոցներում: Միշտ երեք օրինակ. ի դեպս մրցանակի կորստի կամ երկու հաղթողների պարգեւատրման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am