1000х90.jpg (78 KB)

Կաննի կինոփառատոնի գլխավոր խորհրդանշանի՝ «Ոսկե արմավենու ճյուղի» արժեքը գնահատվում Է 20 հազար եվրո

Armenpress 12:44, 16 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր պարգեւը՝ «Ոսկե արմավենու ճյուղը», Ֆրանսիա են բերում հարեւան Շվեյցարիայից: Ոսկերչական իրի արժեքը գնահատվում Է 20 հազար եվրո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այդ մրցանակն առաջարկել Է ստեղծել փառատոնի նախկին գլխավոր տնօրեն Ռոբեր Ֆավր Լը Բրեն: Պատվերի կատարման համար պայքարել են Ֆրանսիայի լավագույն ոսկերիչները, որոնք առաջարկել են Լազուր ափի արմավենու պատկերման իրենց տարբերակները: Հայտամրցույթի հաղթող Է դարձել Լյուսիեն Լազոնը, որը կատարել Է «Ոսկե արմավենու ճյուղի» լավագույն Էսքիզը: 1964 թվականին միջոցների պակասի պատճառով փառատոնը հրաժարվել Է այդ պարգեւի շնորհումից: Միջոցառման կազմակերպիչները որոշել են սահմանափակվել Մեծ մրցանակի հանձնմամբ: Այդպես շարունակվել Է տասը տարուց ավելի: 1975 թվականին համաժողովի կազմակերպական խորհուրդը որոշել Է պարգեւին ավելի ժամանակակից տեսք տալ: Նորացված տարբերակի հեղինակը ոսկերիչ Թիերի դը Բուրկենեն Է: 1997 թվականին պարգեւի պատրաստումը վստահել են Շվեյցարիայի Chopard (Շոպար) ոսկերչական տանը: Հաղթանշանն ստեղծում են ձեռքով Ժնեւի ոսկերչական արհեստանոցներում: Միշտ երեք օրինակ. ի դեպս մրցանակի կորստի կամ երկու հաղթողների պարգեւատրման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am