Հասարակական

Հայաստանում կներդրվի հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգային ծրագիր

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կներդրվի հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականին կներդրվի հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգի ծրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին:

Նրա խոսքով` հաստ աղիքի քաղցկեղի կանխարգելումը շատ կարևոր է, քանի որ այն շատ ուշ է հայտնաբերվում: «Քաղցկեղը մեծանում է և հենց փակում է աղիքի լուսանքցը, նոր հայտնաբերվում է, իսկ դա արդեն ուշ է: Մենք պետք է քաղցկեղը փոքր ստադիաներում հայտնաբերենք»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ուռուցքաբանությունը նախարարության երեք հիմնական ուղղություններից մեկն է:

«Ուռուցքային հիվանդությունների վրա բազմամթիվ գործոններ են ազդում, այդ թվում՝ շրջակա միջավայրը: Քաղցկեղի առաջացման ամենամեծ ֆակտորներից մեկը հիմա նաև օդի աղտոտվածությունն է: Այս տարի ամբողջ համաշխարհային առողջապահության ուշադրությունն ուղղված է օդի աղտոտվածությանն ու, ցավոք, օդի աղտոտվածությունն արդեն ավելի շատ մարդ է սպանում, քան ծխախոտը»,-նշեց նախարարը:

Նա ուրախությամբ հայտնեց, որ մանկական և մայրական մահացությունների մասով ցուցանիշների անկում է նկատվում: «Մենք դեռ հեռու ենք հազար կենդանածնի հաշվով 2-3 մահվան ցուցանիշից, մեզ մոտ 8-ի սահմանում է , բայց ծննդօգնության ոլորտում ֆինանսավորման աճը բերելու է ոլորտի կարգավորմանը»,-հավելեց Արսեն Թորոսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում