Նախորդ իշխանությունները հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել. Նիկոլ Փաշինյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունում արդեն մի քանի ամիս է ընթանում է ծառայողական քննություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրված ասուլիսում նշեց, որ, ըստ ծառայողական նյութերի, նախորդ իշխանությունները հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել:
«Ես չեմ ուզում ասել, թե քննությունն ինչ արդյունքի կբերի, բայց ես կարող եմ ասել, որ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել: Իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է: Իրենց սեփականությո՞ւնն են, որ ոչնչացրել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: