1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՍԴ որոշմամբ՝ Քոչարյանի նկատմամբ կայացրած դատական ակտը ենթակա է վերանայման

ՍԴ որոշմամբ՝ Քոչարյանի նկատմամբ կայացրած դատական ակտը ենթակա է 
վերանայման

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանը քննության առնելով ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, որոշել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերաբերյալ կայացնում է վերջնական դատական ակտ և հենց այդ մեկնաբանությամբ նորմը համապատասխանատում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից, Սահմանադրական դատարանի այս դիրքորոշումը նշանակում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի, այդ թվում՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումների բողոքարկման դեպքում Վճռաբեկ դատարանը չի կարող գործը ուղարկել նոր քննության, այլ ինքը պետք է կայացնի վերջնական որոշում։

Սահմանադրական դատարանը նաև նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի կողմից կիրառվել է այլ՝ Սահամանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կայացված դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը խոստանում է որոշման մանրամասները ներկայացնել լրացուիչ՝ որոշման ամբողջական տեքստին ծանոթանալուն պես:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]