Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դաշնակահար Իվո Պոգորելիչը համերգային ծրագրով հանդես կգա Երևանում

Դաշնակահար Իվո Պոգորելիչը համերգային ծրագրով հանդես կգա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում մայիսի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ Երևանում հանդես կգա լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային երեկոյին Պոգորելիչը կկատարի հանրահայտ ու սիրված ստեղծագործություններ:

Դեռևս քսանամյա Իվոյին դաշնակահարուհի Մարթա Արգերիխն անվանեց հանճար, որի համերգները հետագայում դարձան կուլտային և սենսացիոն: Պոգորելիչը նվագել է Վիեննայի, Բեռլինի, Բոստոնի, Չիկագոյի, Լոնդոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Ցյուրիխի Տոնհալե, Կոնսերգեբաու նվագախմբերի հետ: Նրա ձայնագրած 14 ձայներիզները շարունակում են մնալ կատալոգների առաջին տողերում` ունենալով ունկնդիրների ամենամեծ քանակը:

Հայտնի են Պոգորելիչի բարեգործական և երիտասարդ երաժիշտներին աջակցելու նախաձեռնությունները: Նրա անվան հետ են կապված փառատոներ Գերմանիայում և ԱՄՆ-ում` Նյու Յորքի Քարնեգի Հոլում և Մանհեթենում, իսկ Փասադենայում անցկացվող «Իվո Պոգորելիչ» մրցույթը սահմանել է աննախադեպ 100,000 դոլար մրցանակ` ի շահ նորահայտ տաղանդների:

Իվո Պոգորելիչն առաջին դասական երաժիշտն է, որին 1988 թվականին պատիվ է ընձեռնվել ստանալ ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպանի կոչումը:

2019 թվականը դաշնակահարի համար հոբելյանական է: Նա տոնում է ծննդյան 60 և ստեղծագարծական գործունեության 40-ամյակները:

Հոբելյանական շրջագայությանները կանցկացվեն Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հեռավոր Արևելքում: Ճապոնիայի պետական հեռուստաընկերությունը նկարահանում է լիամետրաժ վավերագրական ֆիլմ` նվիրված արտիստի կյանքին և գործունեությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am