Հասարակական

ՀՀ ոստիկանությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել պարեկային ծառայությունը Dodge Charger ավտոմեքենաներով զինելու մասին. Աշոտ Ահարոնյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել պարեկային ծառայությունը Dodge Charger ավտոմեքենաներով զինելու մասին. Աշոտ Ահարոնյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը Dodge Charger մակնիշի ավտոմեքենաներով զինելու վերջնական որոշում դեռ չի կայացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Դա դեռ մոդել է, որը փորձնական է, փորձարկման փուլում է: Դեռ վերջնական որոշում չի կայացվել; Երբ վերջնական որոշում լինի, անպայման կտեղեկացնենք»,- ասաց Ահարոնյանը:

ՀՀ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակվել են փորձնական փուլի ավտոմեքենայի լուսանկարները:

«ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամները այսօր ծանոթացան և փորձարկեցին ոստիկանության ձևավորման փուլում գտնվող «պատռուլ ծառայության» համար նախատեսված մեքենաների նմուշներից մեկը։ Տպավորությունները շատ բարձր էին, սակայն դեռևս կան հարցեր և դիտարկվում են նաև այլ տարբերակներ»,- նշված է խորհրդի էջում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում