Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ցավալի է, որ մինչև 17 տարեկաններին բացատրվող կանոնները պետք է բացատրել նաև 40-50 տարեկան մարդկանց. ՃՈ պետ

Ցավալի է, որ մինչև 17 տարեկաններին բացատրվող կանոնները պետք է բացատրել նաև 
40-50 տարեկան մարդկանց. ՃՈ պետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով 24 ժամվա ընթացքում 4 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը՝ Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների  խաչմերուկը փակած տաքսու վարորդների հետ հանդիպման ընթացքում լրագրողների հետ զրույցում։

«Վարորդների, հետիոտների, ինչպես նաև ուղևորների ենթագիտակցության մեջ պետք է մտնի, որ ճանապարհային երթևեկության կանոնները հարկավոր է պահպանել»,- ասաց նա։

ՀՀ ոստիկանապետի հանձնարարականով ՃՈ պետը և աշխատակիցները դպրոցներում հատուկ դասընթացներ են անցկացնում, որպեսզի դպրոցականների մոտ երթևեկության կանոնների պահպանման գիտակցությունն ավելի բարձրանա: Կարապետյանը ցավալի համարեց այն փաստը, որ մինչև 17 տարեկան երեխաներին բացատրվող կանոնները պետք է բացատրել նաև հասուն՝ 40-50 տարեկան մարդկանց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am