Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գլխավոր դատախազությունը վերջին 40 տարում սպանությունների ամենացածր ցուցանիշն է արձանագրել

Գլխավոր դատախազությունը վերջին 40 տարում սպանությունների ամենացածր 
ցուցանիշն է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2018 թ. գրանցվել է վերջին 40 տարում սպանությունների թվի ամենացածր ցուցանիշը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«2018 թ. ունեցել ենք սպանությունների վերջին առնվազն 30-40 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշը: 38 սպանություն է տեղի ունեցել հանրապետությունում 2018 թ. ընթացքում: Սպանությունների միտումը գնում է դեպի նվազում»,- ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազը նշեց, որ սրան զուգահեռ աճել է երկրում հանցագործությունների թիվը:

«Գրանցվել է հանցագործության 22551 դեպք, որը 11.2%-ով գերազանցում է նախորդ տարվա հանցագործությունների թվի ցուցանիշը: 2018 թ. ընթացքում բացահայտվել են այդ տարվան նախորդող ժամանակահատվածում կատարված հանցագործություններ` շուրջ 3000, որը կազմում է 2018 թ. արձանագրված հանցագործության դեպքերի շուրջ 16%-ը: Այսինքն` 2018 թ. արձանագրված հանցագործությունների 16%-ը դրանք այդ տարում կատարված հանցագործություններ չեն»,- նշեց գլխավոր դատախազը:

Արթուր Դավթյանի խոսքով` շուրջ 3-4 անգամ աճ է արձանագրվել հատկապես կոռուպցիոն հանցագործությունների դեպքերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am