Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կոտայքի մարզում նախատեսվում է կառուցել 5 նոր մանկապարտեզներ

Կոտայքի մարզում նախատեսվում է կառուցել 5 նոր մանկապարտեզներ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզում նախատեսված է իրականացնել շուրջ 72 ծրագիր՝ ընդհանուր 4 մլրդ դրամ բյուջեով: Կկառուցվեն նոր մանկապարտեզներ, կկատարվեն նաև հիմնանորոգումներ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում այս մասին ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Նախատեսված են իրականացնել շուրջ 72 ծրագրեր, դրանց ընդհանուր բյուջեն կազմում է մոտ  4 մլրդ դրամ: Մեծամասամբ միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև համայնքներում խնդիր հանդիսացող նախակրթական հաստատությունների և արտադպրոցական մշակութային դաստիարակության կենտրոնների կառուցմանն ու հիմնանորոգումներին: Շուրջ 5 մանկապարտեզներ կառուցվելու են զրոյից, նախատեսվում է ևս 7 մանկապարտեզի հիմնանորոգում, 5 մշակութային տան վերակառուցում և 3 մշակութային կենտրոնի կառուցում»,-ասաց Պետրոսյանը:

Մարզում նախատեսվում են նաև բազմաթիվ բակային տարածքների, մայթերի, ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ու ասֆալտապատման աշխատանքներ, այդ թվում ջրագծերի, կոյուղագծերի, ոռոգման ցանցերի կառուցում: Ծրագրերն ընդգրկելու են բոլոր 67 համայնքները:

Մարզպետը վստահեցրեց, որ բոլոր համայնքների ՏԻՄ բյուջեով արդեն նախատեսված են այդ միջոցները, և համայնքների մասով համաֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չի լինելու: Պետրոսյանի խոսքով՝ իսկ կառավարության համաֆինանսավորման մասը կախված է կառավարության որոշումից, որը նախատեսված է քննարկել մայիսի կեսերին կառավարության հատուկ նիստում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am