Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանն ընտանիքի անդամների հետ մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված տոնակատարությանը

Արարատ Միրզոյանն ընտանիքի անդամների հետ մասնակցել է Քաղաքացու օրվան 
նվիրված տոնակատարությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ ապրիլի 27-ին նշվել է Քաղաքացու օրը: Առավոտից հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքում մեկնարկել են տոնին նվիրված միջոցառումներ: Երեւանում տոնական արարողություններին մասնակցել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին տոնի առթիվ՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ այսօր ամրապնդվում են այն արժեքները, որոնք դրված են նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հիմքում եւ ամրագրված ՀՀ Սահմանադրությամբ: Արարատ Միրզոյանը կարեւորել է քաղաքացիների իրավունքները, ազատություններն ու դրանց պաշտպանությունը:

«Հեղափոխությունն իսկապես քաղաքացու հաղթանակն է, եւ այս տոնը կոչված է ամրապնդելու ու արժեւորելու այդ հաղթանակը»,-նշել է ԱԺ նախագահը:

Արարատ Միրզոյանն ընտանիքի անդամների հետ շրջել է Երեւանի փողոցներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից,

Ազատության հրապարակում նա դիտել է փոքրիկ նկարիչների կավճե ստեղծագործությունները, ծանոթացել տոնին նվիրված ցուցադրություններին, հետեւել ցուցադրական սուսերամարտին, շախմատ խաղացել 7-ամյա Գոռ Հարությունյանի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը զրուցել եւ լուսանկարվել է քաղաքացիների ու Հայաստան այցելած զբոսաշրջիկների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]