Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Gallup-ն արդի մարդկանց մոտ բացասական հույզերի ռեկորդային ցուցանիշ Է արձանագրել

Gallup-ն արդի մարդկանց մոտ բացասական հույզերի ռեկորդային ցուցանիշ Է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 140 երկրների բնակիչները խոստովանել են, որ սկսել են շատ ավելի հաճախակի սթրես, հուզմունք եւ թախիծ ապրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ժամանակակից բնակչության մոտ զայրույթի, հուզմունքի եւ թախծի մակարդակը նոր հակառեկորդ Է սահմանել: Այս եզրակացությանն են հանգել Gallup-ի սոցիոլոգները, որոնք հարցում են արել ավելի քան 150 հազար մարդու աշխարհի 140 երկրներից:

Հարցման մասնակիցներին առաջարկվել Է հիշել, թե իրենք ինչ զգացմունքներ են ունեցել հարցումից մեկ օր առաջ, ընդ որում հաշվի են առնվել ինչպես դրական, այնպես Էլ բացասական հույզերը: Պարզվել Է, որ, ամբողջությամբ վերցված, նեգատիվի մակարդակը մնացել Է անցյալ տարվա նշագծին՝ 30 տոկոս:

Սակայն զայրույթը, հուզմունքը եւ թախիծն այս անգամ գերազանցել են բոլոր ռեկորդները՝ համապատասխանաբար 22, 39 եւ 24 տոկոս: Ի դեպ, հարցման արդյունքներով ամենադժբախտ երկրներն են եղել Չադը, Նիգերը, Սիեռա Լեոնեն, Իրաքը եւ Իրանը: Իսկ ահա բացասական հույզերի մասին ամենից քիչ են խոսել Թայվանի, Մինգապուրի եւ Ղազախստանի բնակիչները, հաղորդել Է Life-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am