Սփյուռք

Բեյրութի հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության տարելիցին միջոցառում է կազմակերպվել

1 րոպեի ընթերցում

Բեյրութի հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության տարելիցին միջոցառում է կազմակերպվել

ԲԵՅՐՈՒԹ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես աշխարհի տարբեր անկյուններում, այնպես էլ Լիբանանում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում է կազմակերպվել:

Ինչպես Բեյրութից հաղորդում է «Արմենպրես»-ի հատուկ թղթակից Թալալ Խրայիսը, Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն է կազմակերպվել Բեյրութի Սուրբ Հովսեփ եկեղեցում:

Արարողությանը ներկա են եղել հոգևոր և պետական դասի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ և քաղաքական կուսակցությունների անդամներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում