Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանությունը վերապրած Եպրաքսյա Գևորգյանն իր հարգանքի տուրքը մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հայոց ցեղասպանությունը վերապրած Եպրաքսյա Գևորգյանն իր հարգանքի տուրքը 
մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը վերապրած, Կարսից գաղթած Եպրաքսյա տատիկի՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելու ցանկությունն ի կատար ածվեց:

Ինչպես «Արմենպրես»-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ տատիկի հարազատները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամից նախապես անցագիր էին ստացել, որ Եպրաքսյա տատիկին կարողանան մեքենայով հասցնել մինչ հուշահամալիր, դրանից հետո սայլակով ուղեկցել:

Ծաղիկներ խոնարհելուց հետո Եպրաքսյա տատիկը խոսեց նաև լրագրողների հետ, պատմեց, թե ինչպես է գաղթել: «Կարսից գաղթել ենք Օշական, հետո գնացել  Աշտարակ, Եղվարդ, սակայն մարդկանց համար  այնտեղ արդեն տեղ չկար: Հետո գնացել ենք Գյումրի: Այնտեղ հանդիպել ենք Ասքանազ Մռավյանին (եղել է ԽՍՀՄ Կենտրոնական Գործադիր Կոմիտեի անդամ, հեղափոխական, պետական գործիչ, տարբեր թերթերի խմբագիր-խմբ.), ով մեզ տարավ երկու հարկանի տուն: Նա մեզ ասաց՝ մտեք այստեղ, յոլա գնացեք, մինչև տեսնենք, ինչ է լինում»,- պատմեց տատիկը:

Թեև Եպրաքսյա տատիկը ֆիզիկապես չկարողացավ շարունակել պատմությունը, սակայն պատմելու շատ բան ուներ:

Եպրաքսյա Գևորգյանի անձնագրում որպես ծննդյան տարեթիվ նշվում է 1914 թ., սակայն ինչպես նրա թոռն է նշել՝ տատիկը ավելի վաղ է ծնվել և օրերս նշել է 108-ամյակը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am