Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կրեմլում գտնում են, որ Պուտինի կողմից Զելենսկուն շնորհավորելու մասին խոսելը վաղաժամ է

Կրեմլում գտնում են, որ Պուտինի կողմից Զելենսկուն շնորհավորելու մասին խոսելը վաղաժամ է

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլում վաղաժամ են համարում խոսել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ Վլադիմիր Զելենսկուն շնորհավորելու եւ նրա հետ համատեղ աշխատանքի հնարավորության մասին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դեռեւս վաղաժամ Է խոսել պարոն Զելենսկուն նախագահ Պուտինի շնորհավորանքի, ինչպես նաւե համատեղ աշխատելու հնարավորության մասին: Դատել կարելի Է միայն ըստ կոնկրետ գործերի»,-հայտնել Է Պեսկովը ապրիլի 22-ին՝ խոսելով ապրիլի 21-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am