Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախ մինչև 21 օր զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար տուրքի բացակայությունը  կխթանի տուրիզմի ոլորտը

Արցախ մինչև 21 օր զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար տուրքի 
բացակայությունը  կխթանի տուրիզմի ոլորտը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ապրիլի 29-ից ուժի մեջ կմտնի ««Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքը, որը հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից ստորագրվել է ապրիլի 12-ին։

Օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկով 2018թ. դեկտեմբերի 1-ին հանդես է եկել արտաքին գործերի նախարարությունը, որով նախատեսվում է պետական տուրք չգանձել Արցախի Հանրապետությունում մինչև 21 օր ժամկետով մեկ անգամվա զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իրականացված օրենսդրական փոփոխության նպատակն է խթանել Արցախում զբոսաշրջության զարգացումը՝ դյուրացնելով օտարերկրյա քաղաքացիների ԱՀ մուտքի արտոնագրերի տրամադրումն ու մուտքի կազմակերպումը։

«Նոր ընթացակարգի համաձայն՝ օտարերկրացիներին ԱՀ մուտքի արտոնագիր կտրամադրվի Արցախ մուտք գործելու ժամանակ՝ անձնագրային հսկողության կետերում և ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում (հասցե՝ ք. Երևան, Նաիրի Զարյան 17 ա/2)»,- նշված է հաղորդագրության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am