Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լիբերիայի նախագահն ստիպված Է տանն աշխատել նրա աշխատավայր թափանցած օձերի պատճառով

Լիբերիայի նախագահն ստիպված Է տանն աշխատել նրա աշխատավայր թափանցած օձերի պատճառով


ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբերիայի նախագահ Ջորջ Վեան չի կարողացել իր աշխատատեղն զբաղեցնել շենքում գտնվող օձերի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 19-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:
Աշխատակիցները երկու սեւ օձ են նկատել Լիբերիայի արտաքին գործերի նախարարության շենքի առաջին հարկում, որտեղ գտնվում Է նաեւ Վեայի աշխատանքային կաբինետը: Շենքում մշակում Է անցկացվում «բոլոր սողացողների» դեմ, նշել Է նախագահի մամուլի քարտուղարի տեղակալ Սմիթ Թոբին:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, շենքի մշակում արդեն կատարվել Էր ապրիլի սկզբին: Լիբերիայի նախագահի դիվանատանը խոստացել են պարզել, թե ինչպես են օձերը կարողացել հայտնվել շենքում:
Սպասվում Է, որ Վեան, որն անցյալում հայտնի ֆուտբոլիստ Էր, իր կաբինետում վերստին կկարողանա աշխատել ապրիլի 22-ից:
Լիբերիայում մեծ քանակությամբ օձեր են վխտում, որոնցից շատերը՝ թունավոր են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am