Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս

Հյուսիսային Կորեան նոր մարտավարական զենք Է փորձարկել

Հյուսիսային Կորեան նոր մարտավարական զենք Է փորձարկել

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան հայտարարել Է նոր տիպի «մարտավարական կառավարվող զենքի» փորձարկման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Ինչպես հայտնել Է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը, երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունը անձամբ Է հետեւել նոր տիպի մարտավարական կառավարվող զենքի հրապարակային փորձարկումներին:

Այդ կապակցությամբ նա նշել Է, որ այդ համակարգի մշակման ավարտումը կարեւոր Է բանակի սպառազինության ուժեղացման համար: Սա նման առաջին փորձարկումն Է Հանոյում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած անհաջող բանակցություններից հետո: Թեեւ ԿԺԴՀ-ի ԶԼՄ-ները չեն ճշտում՝ այդյոք նոր զենքը հրթիռ Է, «մարտավարական զենք» տերմինը ենթադրում Է միջին հեռահարության հրթիռ, ի տարբերություն հեռահարների, որոնցում ամերիկացիները տեսնում են գլխավոր սպառնալիքը: Մինչդեռ Փհենյանն ընդգծում Է, որ զենքն օժտված Է «կառավարվող թռիչքի առանձնահատուկ բնութագրերով» եւ կարող Է կրել հզոր մարտագլխիկ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ