1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Աբովյան քաղաքում հայտնաբերված խախտումների իրավական գնահատականը շուտով կտրվի. Կոտայքի մարզպետը մանրամասներ է ներկայացնում

Աբովյան քաղաքում հայտնաբերված խախտումների իրավական գնահատականը շուտով 
կտրվի. Կոտայքի մարզպետը մանրամասներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի վարչական վերահսկողության արդյունքներում ի հայտ եկած մի շարք իրավախախտումներ ներկայացվել են մարզի դատախազին իրավական գնահատական տալու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Քաղաքաշինական նորմերի, համայնքային ենթակայության հողային քաղաքականության առումով իրավախախտումներ են արվել: Որոշ փաստեր ունենք նաև կոմունալ տնտեսության ու մի շարք այլ ՀՈԱԿ-ների աշխատանքների գծով»,- ընդգծեց մարզպետը:

Նրա խոսքով՝ այս պահին գործն իրավապահների ուսումնասիրության տիրույթում է, ինչից հետո կտրվի իրավական գնահատականը:

«Այս ամենը չի ազդում ընթացիկ առօրյա գործունեության վրա: Եթե քաղաքում ունենք որևէ նոր ձեռքբերում, ապա ոչ մի կաշկանդում չունենք միասին աշխատելու»,- ասաց Պետրոսյանը:

Անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի հետ իր հարաբերություններին՝ նա նշեց, որ առհասարակ տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած ներկայացուցչի հետ դրանք գործնական են և պայմանավորված բացառապես ՏԻՄ օրենքով, հողային օրենսգրքով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]