Մատվիենկոյի մամուլի քարտուղարը ասեկոսեներ Է որակել Դաշնության խորհրդից նրա հեռանալու մասին հաղորդումները
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակի պաշտոնից Վալենտինա Մատվիենկոյի առաջիկա հեռանալու վերաբերյալ հաղորդումները՝ այդ տեղեկատվությունը որակելով ասեկոսեներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք չենք մեկնաբանում լրագրային հրապարակումներում տեղ գտած ասեկոսեները»,- «Ինտերֆաքս»-ին ասել Է Մատվիենկոյի մամուլի քարտուղար Վլադիսլավ Պոնոմարենկոն:
Ապրիլի 17-ին «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով պետական կառույցների աղբյուրներ, հայտնել Է, որ առաջիկա ամիսներին Մատվիենկոն կարող Է թողնել իր պաշտոնը եւ գլխավորել այլ կառույց, իսկ նրա պաշտոնի առավել հավանական թեկնածուն Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նառիշկինն Է: Թերթի զրուցակիցները պատմել են, որ մայիսին կկայանա Մատվիենկոյի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ կքննարկվի նրա հնարավոր հեռանալը Դաշնության խորհրդից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում