Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ալեքսանդր Սարգսյանին երկիրը լքելու թույլտվություն տված անձն այդ որոշման սխալ լինելու դեպքում կենթարկվի պատասխանատվության. Նիկոլ Փաշինյան

Ալեքսանդր Սարգսյանին երկիրը լքելու թույլտվություն տված անձն այդ որոշման սխալ 
լինելու դեպքում կենթարկվի պատասխանատվության. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Ազատի Սարգսյանին երկիրը լքելու թույլտվություն տված անձը խստագույն պատժի կենթարկվի, եթե պարզվի, որ այդ որոշումը դատավարական առումով սխալ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քրեական գործ է հարուցված, մեղադրանք է առաջադրված, և քննչական մարմինը, քննիչը հնարավորություն է տվել, որ մեղադրյալը հանրապետությունից դուրս գա ինչ-ինչ նկատառումներով: Այդ որոշումը ես չեմ կայացրել, և, եթե պարզվի, որ այդ որոշումը սխալ է դատավարական առումով, և որևէ մեկին պետք է հնարավորություն տա մեղադրանքից, պատասխանատվությունից խուսափել, այդ թույլտվությունը տված անձիք խստագույն պատժի կենթարկվեն»,- ասաց վարչապետը:

Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ 2019թ. մարտին, սակայն, հայտնի դարձավ, որ գործը քննող քննիչը թույլ է տվել Սարգսյանին լքել ՀՀ տարածքը։

2019 թվականի մարտի 6-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թույլատրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից:

Ալեքսանդր Սարգսյանն ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործի նախաքննության ընթացքում հարկային ստուգումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով մինչ օրս ՀՀ պետական բյուջե է փոխանցել 3.165.448.706 ՀՀ դրամ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19.600.000 ԱՄՆ դոլար գումար: Թիվ 58213018 քրեական գործի նախաքննության ընթացքում Ալեքսանդր Ազատի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):

Դեռևս կալանքի տակ է պահվում Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշվեհամարին առկա 3 միլիոն 855 հազար 760 դոլարին համարժեք 1 միլիարդ 873 միլիոն 899 հազար 360 դրամ գումարը, և առաջիկայում նախատեսվում է կալանքի տակ պահվող գումարը ևս ուղղել հարկային պարտավորությունների կատարմանը: Հաղորդվել է նաև, որ Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում նա կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am