Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

ԵՄ-ի երկրները վերջնականապես համաձայնեցրին ԱՄՆ-ի հետ առեւտրական բանակցություների սկիզբը. Reuters




ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրներն ավարտել են ԱՄՆ-ի հետ պաշտոնական առեւտրական բանակցությունների անցկացման մանդատի համաձայնեցումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին այս մասին հայտնել Է Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով՝ այդ երկխոսությունն սկսելու օգտին քվեարկել Է Եվրամիության երկրների մեծամասնությունը, նշվում Է, որ Ֆրանսիան դեմ Է քվեարկել, իսկ Բելգիան ձեռնպահ Է մնացել: Բանակցություններում խոսքը կվերաբերի արդյունաբերական ապրանքների մաքսերի իջեցման հնարավորությանը եւ Եվրոպայի ընկերությունների համար ԱՄՆ-ի սանդարտների կատարման պարզեցմանը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել Է Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա մաքսերի սահմանման պլաններն՝ ի պատասխան Եվրամիության կողմից Airbus ընկերության դրամատրման: Համապատասխան հայտարարությունը նա հրապարկել Է Twitter-ի՝ իր Էջում՝ հավելելով, որ այդ միջոցը կվերաբերի ԵՄ-ի երկրներից 11 միլիարդ դոլար գումարի ներմուծմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ