Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Ապրիլ

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Սպիտակ տան առջև մոմավառությամբ հիշեցրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի մասին

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Սպիտակ տան առջև մոմավառությամբ հիշեցրել 
են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչները մոմավառություն են կազմակերպել Սպիտակ տան առջև՝ ԱՄՆ նախագահին հիշեցնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ամերիկայի ձայն»-ը, Սպիտակ տան առջև անցկացված ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ  Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է պատմական արդարության վերականգման և ապագայում նման ողբերգության կանխման համար:

Մոմավառության մասնակիցները հատուկ շնորհակալություն են հայտնել ԱՄՆ այն նահանգներին, որոնք մեկ դար առաջ հատուկ ներդրում ունեին Ցեղասպանությունից տուժած  հայ ժողովրդին օգնելու գործում: «Ալաբամա, Կալիֆորնիա, Միսիսիպի և Վիրջինիա, մենք ընդմիշտ շնորհակալ կլինենք այն բոլոր զոհաբերությունների համար, որ դուք արեցիք այս մարդկանց փրկելու համար»,- ասել է մոմավառության մասնակից Նանար Կերկունյանը:

Նշվում է, որ Միացյալ Նահանգների քաղաքացիները 1916-1930 թվականներին Մերձավոր Արևելքում Ամերիկյան օգնության կազմակերպության շրջանակներում Հայոց ցեղասպանությունից տուժած հայերին շուրջ 2.6 միլիարդ դոլարի համարժեք օգնություն են տրամադրել:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ