Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Օգոստոս

Զարթոնքի բնակիչները Դավիթ Սանասարյանի այցից հետո բացեցին Գյումրի- Երևան երկաթգիծը


ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչները Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի այցից հետո բացեցին գյուղի մոտակայքով անցնող երկաթգիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկաթգիծը փակվել էր ապրիլի 13-ի առավոտյան գյուղում հնչած կրակոցներից հետո:

Դավիթ Սանասարյանը գյուղացիներին առաջարկեց բացել երկաթգիծը և ներկայացնել իրենց պահանջները: Երկաթգիծը փակած բնակիչները որոշեցին ՊՎԾ պետի հետ միասին ուղևորվել գյուղապետարան:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝  ապրիլի 13-ի վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է եղել։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր անդառնալի հետևանքները։ Բացի այդ, ոստիկանները վնասազերծել քեն հրացան գործադրած անձին, նրան և միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։ Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով' առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից։ Տեղում ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ վերահսկում են օպերատիվ իրավիճակը։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ