1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հանքերի իրական սեփականատերերի բացահայտման մասին նախագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հանքերի իրական 
սեփականատերերի բացահայտման մասին նախագծին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենսդրական նոր նախաձեռնությանը, որով կարգավորվում է ընդերք օգտագործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «ՀՀ ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողով ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«2017-ի մարտից Հայաստանը հանդիսանում է  Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածու երկիրը: Դա միջազգային կազմակերպություն է, և մենք ստանձնել ենք որոշ պարտավորություններ, որոնց կատարումը պետք է բերի հանքարդյունաբերության ոլորտի ավելի բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման: Պարտավորություններից մեկն էլ ոլորտում գործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումն է: Նախագծերի փաթեթը կարգավորում է իրական սեփականատերերի բացահայտման ողջ գործընթացը։ Նախագծերի փաթեթը մշակվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որտեղ ներգրավված են եղել հանքարդյունաբերող կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ»,-նշեց Բաղրամյանը:

Նա ընդգծեց, որ, մասնավորապես, «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացվում են սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ, իսկ որպես պատասխանատվության միջոց սահմանվում է ընդերքօգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման դրույթներ: Սահմանվել է նաև իրական սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքի լիազոր մարմին ներկայացնելու պահանջ: Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման դրույթները նախատեսվում է  տարածել ընդերքօգտագործման բոլոր ձևերի վրա: «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում առանձին հոդվածով սահմանվել է իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրանցվող տեղեկությունների շրջանակը: Կարգավորվել է նաև իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իրական սեփականատեր գրանցելու ու գրանցման մեջ փոփոխություն կատարելու ժամկետները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]