Հասարակական

Կառավարությունը հավանություն տվեց «Նաիրիտ»-ի աշխատակիցների ստաժը և աշխատավարձի վճարումը հունվարի 1-ից հաշվելու նախագծին

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը հավանություն տվեց «Նաիրիտ»-ի  աշխատակիցների ստաժը և աշխատավարձի վճարումը հունվարի 1-ից հաշվելու նախագծին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց որոշում, որը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների ստաժը և աշխատավարձի վճարումը հունվարի 1-իցհաշվելու հնարավորություն կտա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ նախագծի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանը ֆինանսապես աջակցելու նպատակով աշխատակիցներին աշխատավարձի վճարման համար կառավարության որոշումը ընդունվել է սույն թվականի հունվարի 24-ին, սակայն փաստացի աշխատած աշխատողների աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարները պետք է վճարել հունվարի 1-ից, ուստի իրավական կարգավորումների անհրաժեշտությունից ելնելով անհրաժեշտ է ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման մեջ կատարել լրացում:

Միաժամանակ նշվում է, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ 2018 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է 31.12.2018թ. և վճարվել է 2018 թվականի աշխատավարձը, կատարվել է վերջնահաշվարկ: Վերոնշյալ աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը կնքվել են սույն թվականի փետրվարի 6-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում