Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում առեղծվածային համաճարակ Է բռնկել

ԱՄՆ-ում առեղծվածային համաճարակ Է բռնկել

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնները (CDC) հաղորդել են աղիքային վարակի համաճարակի մասին, որը բռնկել Է երկրի հինգ նահանգում: Դրա աղբյուրը մինչ այժմ պարզված չԷ, թեեւ հայտնի Է, որ հիվանդությունն առաջանում Է Escherichia coli մանրԷից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Science Alert-ը:

Համաճարակն սկսվել Է 2019 թվականի մարտի 2-ին, իսկ դրա հարուցիչը O103 մանրԷահիմքի աղիքային ցուպիկներն են: Ընդամենը հիվանդացել Է 72 մարդ՝ մեկից մինչեւ 74 տարեկան, ըստ որում հոսպիտալացվել Է ութ մարդ: Վարակվելու ամենից շատ դեպքեր (36 հիվանդ) գրանցվել են Քենտուկիի նահանգում: Ախտանշանները ներառում են ստամոքսի սպազմներ, փորլուծ եւ փսխում: Մահվան դեպքերի մասին չի հաղորդվում: Բժիշկների կարծիքով՝ ախտածին մանրԷն ծագում Է միեւնույն աղբյուրից: Դա կարող Է կապված լինել որոշակի սննդամթերքի, խանութի կամ սննդի ցանցի հետ: Սակայն վարկակման սկզբնական պատճառի բացահայտումը դժվարացած Է այն բանով, որ հիվանդները չեն կարողանում հիշել, թե իրենք հատկապես ինչ են կերել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am