Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ապրիլի վերջին շաբաթ օրը որպես ՀՀ քաղաքացու տոն նշելու մասին օրենքի նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ապրիլի վերջին շաբաթ օրը որպես ՀՀ քաղաքացու 
տոն նշելու մասին օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը որպես ՀՀ քաղաքացու օր նշելու մասին նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն ԱԺ-ն ընդունեց ապրիլի 8-ի նիստում:

Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ ԼՀԿ-ն որոշել է բաց թողնել այս հարցի քվեարկությունը։

Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր, դեմ՝ 3 , ձեռնպահ՝ 5:

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կկայանա 24 ժամվա ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am