Երևանում՝ 11:07,   11 Հունիս 2024

Ադրբեջանի ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակը խաղաղության. Դավիթ Տոնոյան

Ադրբեջանի ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակը խաղաղության. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի հնչեցրած վերջին ռազմատենչ հայտարարություններին։

«Մենք ոչ թե պատերազմ ենք ցանկանում, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստի իր բանակը խաղաղության»,- ապրիլի 7-ին, «Եռաբլուր» պանթեոնում նշել է Դավիթ Տոնոյանը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելուվ news.am-ը, «Եռաբլուր»-ում էին նաեւ Երկրապահ կամավորականների միության նորընտիր վարչության անդամները, վարչության նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանը․ նրանք ծաղիկներ են խոնարհել զոհված զինվորների շիրիմներին։

Ապրիլի 7–ին տեղի է ունեցել ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարը, վարչության նախագահ է ընտրվել Սասուն Միքայելյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am