Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանը տարածաշրջանում առաջինն է գործարկում շտապ բուժօգնության ուղղաթիռ

Հայաստանը տարածաշրջանում առաջինն է գործարկում շտապ բուժօգնության ուղղաթիռ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանի երկրներից առաջինը Հայաստանում, կգործի ուղղաթիռ, որը պետպատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններ է մատուցելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Armenian Helicopters ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Աբովյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն տարածաշրջանում առաջին ընկերությունն է, որը ձեռք է բերել ուղղաթիռ ու այն շահագործման է հանձնում ՀՀ առողջապահության նախարարությանը:

«Հայաստանում շատ են դժվարանցանելի ճանապարհները, քանի որ լեռնային երկիր է, այդ իսկ պատճառով ուղղաթիռը միակ հարմար տրանսպորտն է մարդուն շատ կարճ ժամանակահատվածում տարբեր մարզերից Երևան տեղափոխելու համար: Առողջապահության նախարարության կողմից կա ֆիքսված հիվանդությունների ցանկ,  որոնց դեպքում ուղղաթիռը պետք է հիվանդին բժշկական հաստատություն հասցնի: Հիվանդներին տեղափոխելու դեպքում գործելու է պետպատվեր, այսինքն՝ պետությունն է հոգալու ծախսերը»,- նշեց Աբովյանը:

Նրա խոսքով տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որ նմանատիպ ծառայություններ է մատուցելու: Պետության համար արժեքը կկազմի ընկերության սահմանած առևտրային գներից բավականին ցածր գին՝ գրեթե զրոյական եկամտով: 

«Եթե պահանջարկը մեծ լինի, ապա մենք պատրաստ ենք համագործակցության պետության հետ»,- ասաց Armenian Helicopters ընկերության կոմերցիոն տնօրենը:

Armenian Helicopters ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը նշեց, որ ուղղաթիռն ամբողջությամբ հագեցված է բոլոր սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են հիվանդին մարզերից Երևան տեղափոխելու համար:

«Ուղղաթիռի մեջ կա այն ամենն, ինչ կա շտապ օգնության մեքենաներում՝ պատվերի ժամանակ բուժհաստատությունից բժիշկները կվերցնեն այն ամենն, ինչ իրենց անհրաժեշտ է ու կմեկնեն տվյալ վայր»,- ընդգծեց Մանուկյանը:

Անդրադառնալով ուղղաթիռով թռչելու դեպքում տևողության կրճատմանը, ընկերության տնօրենը շեշտեց, որ, օրինակ՝ Երևան-Կապան-Երևան թռիչքը կտևի գրեթե 2 ժամ 20 րոպե, ինչը մեքենայով գնալու դեպքում 10-11 ժամ կտևի:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ սանիտարական ավիացիան աշխարհում ընդունված մի տեղափոխման միջոց է, որը թույլ է տալիս հիվանդներին ավելի արագ հասցնել բժշկական կենտրոններ:

«Հիվանդանոցներում հնարավոր է մատուցվեն այնպիսի ծառայություններ, որոնք տվյալ մարզում չեն գործում, օրինակ՝ նեյրովիրաբուժությունը, ծանր տրավմաների կամ լուրջ այրվածքների դեպքում վիրահատությունները և այլն: Ընդհանուր առմամբ, հիվանդությունները 6-ն են»,- ընդգծեց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ ծառայությունն իրականացվելու է «Էրեբունի» բժշկական կենտրոնի միջոցով, որը վարձելու է ուղղաթիռը Armenian Helicopters ընկերությունից:

«Գործելու է 1 ուղղաթիռ, որը կարող է տեղափոխել մեկ հիվանդի: Այն հիվանդները, ովքեր կցանկանան ուղղաթիռով, ավելի հարմարավետ պայմաններով տեղափոխվել Երևան, կտեղափոխվեն վճարովի հիմունքներով: Մեկ ժամի արժեքը պետության կողմից մատուցվող ծառայությունների դեպքում կկազմի 720 հազար դրամ»,- ասաց Թորոսյանը:

Ուղղաթիռով ծառայություն իրականացնող բժիշկներն արդեն իսկ անցել են համապատասխան վերապատրաստումները, տեղյակ են ավտանգության բոլոր կանոններին, օդաչուները նույնպես տիրապետում են բոլոր մանրամասներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]