Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Մահացել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովը

Մահացել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 69-րդ տարում մահացել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բուլդակովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Instagram-ում հայտնել Է թատրոնի եւ կինոյի «Ամուրյան աշուն» փառատոնի նախագահ Սերգեյ Նովոժիլովը:

Ալեքսեյ Բուլդակովը ծնվել Է 1951 թվականի մատի 26-ին: 1969 թվականին նա ավարտել Է Պավլոդարի Ա. Պ. Չեխովի անվան դրամատիկական թատրոնին կից Երիտասարդական թատերական ստուդիան:

Դերասանը հանդիսականների հիշողության մեջ Է մնացել այնպիսի ֆիլմերում խաղացած դերերով, ինչպիսիք են «Ես ռուս զինվոր եմ», «Ազգային որսորդության առանձնահատկությունները», «Ազգային ձկնորսության առանձնահատկությունները», «Պահակախումբ» կինոնկարները:

Իր կարիերիայի ընթացքում դերասանն ավելի քան 70 դեր Է խաղացել կատակերգական, դետեկտիվ, պատմական ու պատերազմական ֆիլմերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am