Հասարակական

Դպրոցներում ֆինանսական կրթության ծրագրի շրջանակում վերապատրաստում կանցնի 12 հազար ուսուցիչ

3 րոպեի ընթերցում

Դպրոցներում ֆինանսական կրթության ծրագրի շրջանակում վերապատրաստում կանցնի 12 հազար ուսուցիչ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում աշակերտների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու նպատակով նախորդ տարի վերապատրաստում են անցել 4 առարկների 2532 ուսուցիչներ: Այս վերապատրաստումները շարունակական բնույթ կկրեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆինանսական կրթության ազգային ռազմավարության հանձնաժողովի 15-րդ նիստում այս մասին հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ֆինանսական կրթման փորձագետ Արթուր Փոքրիկյանը:

«Ծրագիրը սկսվել է իրականացվել 2015-ից ֆինանսական կրթության ազգային ռազմավարության շրջանակում: Մենք արդեն ավարտել ենք զարգացման հիմանական փուլը և 2018-ին սկսել ենք ծրագրի բուն իրականացումը: Ծրագիրը ենթադրում է ֆինանսական տարրերի ինտեգրում 4 առարկներում: Տարրական դասարաններում ֆինանսական տարրերը ընդգրկվում են «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա» առարկաներում, իսկ միջին և ավագ դասարաններում՝ «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաներում:Եվ այդ 4 առարկաների մոտ 12 հազար ուսուցիչ ենք նախատեսում վերապատրաստել: Ընդգրկվում են 2-11-րդ դասարանները»,-ասաց Փոքրիկյանը։

Նա շեշտեց, որ ֆինանսական կրթությունը դպրոցներում ինտեգրվում է որպես կյանքի հմտություն, գրպանի փողի կառավարման վերաբերյալ տարրական գիտելիքներ, այն չի տալիս մասնագիտական գիտելիք: Ֆինանսական կրթությունը չի դասավանդվում որպես առանձին առարկա: Ընտրվել են առարկաները, մշակվել են առարկայական չափորոշիչները, վերապատրաստման ծրագրերը և 2017-2018թթ 14 դպրոցներում անցել է ծրագրերի փորձարկումը: Փոքրիկյանը նշեց, որ արդյունքները թե փորձագիտական, թե հետազոտական մեթոդներով դրական են գնահատվել:

2018-ին կատարվել է մոտ 80 դասընթացավարի վերապատրաստում, որոնք իրականացրել են ուսուցիչների վերապատրաստման առաջին փուլը: 2018-ի երկրորդ կիսամյակում ՀՀ 346 դպրոցներից արդեն 2532 ուսուցիչ է վերապատրաստվել: Փոքրիկյանը վստահեցրեց, որ մինչ 2021թ շարունակելու են ուսուցիչների վերապատրաստումը, նախատեսում են կրկնակի ավելացնել դպրոցների և վերապատրաստված ուսուցիչների քանակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում