Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գյումրու քաղաքապետարանը դիմել է քաղաքի միջուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանման տարածքում ընդգրկելու խնդրանքով

Գյումրու քաղաքապետարանը դիմել է քաղաքի միջուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանման 
տարածքում ընդգրկելու խնդրանքով


ԳՅՈՒՄՐԻ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու քաղաքապետարանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը՝ քաղաքի միջուկը այդ միջազգային կազմակերպության պահպանման տարածքում ընդգրկելու խնդրանքով: Այս մասին օրերս լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ տեղեկացնելով, որ այս պահին դեռ պատասխան չի ստացվել: Խոսքը վերաբերում է հիմնականում Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում ընդգրկված շինություններին, որոնց մեծ մասը վթարային է և ունի վերականգնման կարիք:
Նույն խնդրով դեռ 2018 թվականի նոյեմբերին 13-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում խոսել էր կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ՝ միջազգային կառույցի ուշադրությունը հրավիրելով քաղաքի հնագույն և հարուստ մշակութային ժառանգությանը եւ ներկայացնելով պատմաճարտարապետական արժեքավոր շինությունները: «Դեռ սպասում ենք: Գործընթացը շատ երկարատև է՝ ասում են նույնիսկ մինչև 5 տարի է տևում, մինչև վերջնական հաստատումը: Եթե դրական արձագանք ստանա այս առաջարկը, ապա դա քաղաքի պատմական միջուկի պահպանման լավագույն լուծումներից կլինի»,- նշեց քաղաքապետը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]