Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վալերիյ Օսիպյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները

Վալերիյ Օսիպյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է 
ոստիկանությունում իրականացվող բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ապրիլի 2-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ողջունելով դեսպանին՝ Վալերիյ Օսիպյանը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրամիության սերտ համագործակցությունը և ներկայացրել ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ: Խոսվել է ճանապարհային ոստիկանության բալային համակարգի ներդրման և Երևանում նոր ստեղծվելիք շարժական պարեկային ծառայության մասին: ՀՀ ոստիկանության պետը նշել է, որ այս ուղղությամբ շարունակում են իրականացնել համապատասխան աշխատանքներ՝ արդյունավետ և որակյալ ստորաբաժանում ունենալու համար:

Պյոտր Սվիտալսկին, ողջունելով ոստիկանությունում կատարվող բարեփոխումները, հայտնել է իր աջակցությունը դրանք կյանքի կոչելու համար: Դեսպանը նշել է, որ վերջին շրջանում նկատելի են ոստիկանությունում դրական փոփոխությունները: Դրա շնորհիվ է նաև, որ էականորեն մեծացել է հասարակության վստահությունը ոստիկանության հանդեպ:

Կողմերը քննարկել են փորձի փոխանակման, շարժական պարեկային ծառայության թեմայով եվրոպական երկրների համապատասխան մասնագետների մասնակցությամբ դասընթացներ կազմակերպելու, ստորաբաժանման ծառայողների վերապատրաստման, հանդերձավորման և սպառազինության վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am