Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԱՊԼ-ն պնդելու Է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի ընդունումը Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման դեմ

ԱՊԼ-ն պնդելու Է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի ընդունումը Գոլանի բարձունքների վերաբերյալ 
ԱՄՆ-ի որոշման դեմ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները պնդելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւի ընդունումը Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին ԱՄՆ-ի որոշման դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է Reuters գործակալությունը, մրտի 31-ին Թունիսում կայացած միջարաբական գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ հանդիպման մասնակիցները մյուս երկրներին նախազգուշացրել են ԱՄՆ-ի օրինակին հետեւելու ցանկացած փորձերից: «Արաբական պետությունները բանաձեւի նախագիծ կներկայացնեն ՄԱԿ-ի ԱԽ եւ կպահանջեն ՄԱԿ-ի Միջազգային դատարանի եզրակացությունն ԱՄՆ-ի ճանաչման անօրինականության եւ անվավերության մասին»,- նշված Է հայտարարության մեջ: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բնաձեւի նախագծի տարածմամբ կզբաղվի Քուվեյթը (Էմիրությունն այժմ ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ Է),- նշել Է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում, որը հրավիրվել Էր Թունիսի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հմայես Ժինաուիի հետ համատեղ:- Գոլանների վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը ոչ մի իրավաբանական ուժ չունի, ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներից ոչ մեկն, այդ թվում՝ ԱՄՆ-ի դաշնակիցները, չեն պաշտպանել այն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am