Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Կարևորը զարգացման դինամիկան է. Վարչապետը քաղաքական խորը փոփոխություններին տնտեսության ցուցաբերած արձագանքը համարում է բացառիկ

Կարևորը զարգացման դինամիկան է. Վարչապետը քաղաքական խորը 
փոփոխություններին տնտեսության ցուցաբերած արձագանքը համարում է բացառիկ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քաղաքական խորը փոփոխությունների, քաղաքական անկայունության արդյունքում անգամ երկրում հաջողվել է պահպանել տնտեսական, մակրոտնտեսական կայունությունը: Իսկ հիմա արդեն Հայաստանը թևակոխել է երկարատև քաղաքական կայունության շրջան, ինչն արտահայտվում է տնտեսության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը այս մասին վստահեցրեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ամիսներին մեր գործունեությունն ինձ հիմք է տալիս վստահորեն պնդել, որ տնտեսության մեջ մենք ունենալու ենք և արդեն իսկ ունենք լրջագույն հաջողություններ: Հունվարին Հայաստանի տնտեսական աճի ակտիվության ցուցանիշը կազմել է 5.5 տոկոս, իսկ արդեն փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.6, և երկամսյա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5 տոկոս: Թվերն ինքնին դրական ենք համարում, սակայն չենք համարում, որ մենք հասել ենք մեր ցանկացած ցուցանիշին: Այստեղ կարևոր է դինամիկան»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանը նույնիսկ հասել էր ռեցեսիոն շեմին: Մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը ձգտում էր ընդհուպ 0-ի և նույնիսկ մինուս էր: «Եվ այդ ժամանակ շատ կանխատեսումներ էին հնչում, թե ամեն ինչ ավարտվել է: Մենք պնդում էինք, որ ամեն ինչ դեռ նոր սկսվում է: Եվ այդ պահից սկսած մեր տնտեսության մեջ դրական դինամիկա կա: Եվ այդ դրական դինամիկան ունի շատ լուրջ բովանդակություն, և ես որևէ կասկած չունեմ, որ  մեր վարած քաղաքականությունը շարունակաբար և հետևողականորեն բերելու է դրական դինամիկայի»,- նշեց վարչապետը:

Նախորդ տարվա տնտեսական ցուցանիշների մասին խոսելիս Փաշինյանը խորհուրդ տվեց հիշել մի քանի տվյալ: 2018-ին Հայաստանում տեղի է ունեցել վարչապետի հինգ ընտրություն: Երեք վարչապետ է փոխվել երկրում, ընտրվել է նախագահ, կայացել են Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն, ԱԺ լուծարում, ԱԺ արտահերթ ընտրություններ, և երկրում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն: Փաշինյանը նկատեց` համաշխարհային պատմության մեջ չենք կարող գտնել որևէ երկրվրդ երկիր, որտեղ տեղի են ունեցել այս ծավալի քաղաքական փոփոխություններ, ինչպես ընդունված է ասել, քաղաքական անկայունության շրջան, և դրան չի հետևել խորը տնտեսական ռեցեսիոն շրջանը: «Եվ երբ ասում ենք, որ Հայաստանը բացառիկ է երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների և դրա բովանդակությամբ, ՀՀ-ն բացառիկ է նաև այդ խորությամբ քաղաքական փոփոխություններին տնտեսության ցուցաբերած արձագանքով: Նախորդ տարին քաղաքական առումով լարված, վայրիվերումների տարի էր, և մեզ հաջողվեց պահել տնտեսական, մակրոտնտեսական կայունությունը: Բայց այս տարվա համար մեր արձանագրումը բոլորովին ուրիշ է»,-նշեց վարչապետը:

 Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ հիմա ՀՀ-ն թևակոխել է երկարատև քաղաքական կայունության շրջան, ինչը հիմա սկսել է արտահայտվել տնտեսության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am