Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կուբայի ղեկավարն ընդունել Է Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազնին

Կուբայի ղեկավարն ընդունել Է Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազնին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանելը մարտի 25-ի երեկոյան Հավանայի Հեղափոխության պալատում ընդունել Է Ուելսի արքայազն Չառլզին եւ նրա տիկնոջը՝ Քոռնուոլի դքսուհի Քամիլային, որոնք այցով գտնվում են կղզում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Granma պորտալը հայտնում Է, որ դրանից առաջ արքայազնը տիկնոջ հետ շրջել Է Հավանայում եւ դիտել նրա հիմնական տեսարժան վայրերը, ինչպես նաեւ բացել են Ուիլյամ Շեքսպիրի հուշարձանը: Ավելի վաղ Դիաս-Կանելն արդեն ողջունել Էր Ուելսի արքայազնի եւ դքսուհու ժամանումը: «Մեզ համար պատիվ Է նրանց ընդունելը եւ հպարտությամբ ցույց տալ, թե ինչպիսին Է մեր երկիրը… Այցը ցուցադրում Է մեր հարաբերությունների լավ վիճակը»,- գրել Է Կուբայի ղեկավարը Twitter-ի իր միկրոբլոգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am