Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Եվրոպային Էներգետիկական օգնության առաջարկությանը

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Եվրոպային Էներգետիկական օգնության առաջարկությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ Է ընդունել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների Էներգետիկական անվտանգության եւ դրանց համար Էներգապաշարների մատակարարումների աղբյուրների բազմազանեցման մասին՝ նրանց Ռուսաստանի ազդեցությունից ազատելու նպատակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օրինագիծը, որը հակիրճ կոչվում Է «2019 թվականի Եվրոպայի Էներգետիկական անվտանգության եւ դիվերսիֆիկացման օրենք», ԱՄՆ-ին առաջարկում Է օգնություն ցույց տալ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներին՝ նվազեցնելու համար դրանց կախվածությունն այն երկրների Էներգետիկական պաշարներից, որոնք «Էներգետիկական կախվածությունն» օգտագործում են «անօրինաչափ քաղաքական ազդեցության համար»: Փաստաթղթում այդպիսի երկիր Է նշվում Ռուսաստանի Դաշնությունը, որը, հեղինակների կարծիքով՝ «բնական գազն օգտագործում Է այլ երկրների հարկադրման, ահաբեկման եւ դրանց վրա ազդեցություն գործելու նպատակով»:
Այժմ սույն օրինագիծը պետք Է ընդունի Սենատը, իսկ դրանից հետո պետք Է ստորագրի նախագահը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am