ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Եվրոպային Էներգետիկական օգնության առաջարկությանը

Armenpress 10:09, 26 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ Է ընդունել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների Էներգետիկական անվտանգության եւ դրանց համար Էներգապաշարների մատակարարումների աղբյուրների բազմազանեցման մասին՝ նրանց Ռուսաստանի ազդեցությունից ազատելու նպատակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Օրինագիծը, որը հակիրճ կոչվում Է «2019 թվականի Եվրոպայի Էներգետիկական անվտանգության եւ դիվերսիֆիկացման օրենք», ԱՄՆ-ին առաջարկում Է օգնություն ցույց տալ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներին՝ նվազեցնելու համար դրանց կախվածությունն այն երկրների Էներգետիկական պաշարներից, որոնք «Էներգետիկական կախվածությունն» օգտագործում են «անօրինաչափ քաղաքական ազդեցության համար»: Փաստաթղթում այդպիսի երկիր Է նշվում Ռուսաստանի Դաշնությունը, որը, հեղինակների կարծիքով՝ «բնական գազն օգտագործում Է այլ երկրների հարկադրման, ահաբեկման եւ դրանց վրա ազդեցություն գործելու նպատակով»: Այժմ սույն օրինագիծը պետք Է ընդունի Սենատը, իսկ դրանից հետո պետք Է ստորագրի նախագահը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am