Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հենրիխ Մխիթարյանին. «Արսենալ»-ի կիսապաշտպանը մարզաշապիկ է նվիրել ՀՀ նախագահին

2 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հենրիխ Մխիթարյանին. «Արսենալ»-ի կիսապաշտպանը մարզաշապիկ է նվիրել ՀՀ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմի «Ինստագրամ»-ի էջից:

ՀՀ նախագահի աշխատակազմի «Ինստագրամ»-ի էջում հրապարակվել է լուսանկար, որում երևում է, որ Հենրիխ Մխիթարյանը ՀՀ նախագահին նվիրել է «Արսենալ»-ի իր մարզաշապիկը:

Посмотреть эту публикацию в Instagram

Նախագահականում հյուրընկալել եմ Հենրիխ Մխիթարյանին #ArmenSarkissian #HenrikhMkhiratyan #Mkhitaryan #Micki #ArmenianPresident #Armenia #Հայաստան #Արցախ #Artsakh #Yerevan

Публикация от Armen Sarkissian (@president_armensarkissian) 25 Мар 2019 в 12:00 PDT

2019 թվականի հունվարի 23-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ և շնորհավորել ծննդյան 30-ամյակի առթիվ: Նախագահ Սարգսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ: Արմեն Սարգսյանը հետաքրքրվել էր նաև Մխիթարյանի ապաքինման ընթացքով, հույս հայտնել, որ նա շատ շուտով կվերադառնա խաղադաշտ և վերստին ուրախություն կպարգևի ֆուտբոլասերներին: Որպես Լոնդոնի «Արսենալ»-ի երկար տարիների երկրպագու` նախագահ Սարգսյանը հույս էր հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կունենա ներկա գտնվել Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ խաղերից մեկին:

Կազմակերպություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում