Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Վրաստանի իշխանություններն ավելի քան 2,5 մլրդ դոլար կhատկացնեն դպրոցների կառուցմանն ու նորոգմանը

Վրաստանի իշխանություններն ավելի քան 2,5 մլրդ դոլար կhատկացնեն դպրոցների 
կառուցմանն ու նորոգմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա 5-6 տարիներին Վրաստանի կառավարությունը մոտավորապես յոթ միլիարդ լարի (ավելի քան 2,6 մլրդ դոլար) կհատկացնի դպրոցների վերանորոգման եւ կառուցման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել Է Facebook սոցցանցում ուղիղ եթերի ժամանակ:

Վարչապետն ընդգծել Է, որ կառավարությունը հատուկ ուշադրություն կհատկացնի դպրոցներին, քանի որ դա ամեն մի երկրի կրթական համակարգի հաջողության գրավականն Է: «Մեր նպատակն Է, որ առաջիկա տարիներին յոթ միլիարդ հատկացվի նոր դպրոցների կառուցման, արդեն գոյություն ունեցողների նորոգման համար… Համապատասխանաբար՝ մենք կունենանք դասարաններ, որոնք համալրված կլինեն 13-15 աշակերտով, առանձին դեպքերում կարող են փոքր-ինչ ավելի լինել: Դա այն ստանդարտն Է, որը լավագույնն Է համարվում, եւ առաջիկա 5-6 տարվա ընթացքում մենք այդ խնդիրը կլուծենք Վրաստանի մասշտաբներով»,-հայտարարել Է Բախտաձեն: Ներկայում Վրաստանում գործում են 2,3 հազարից ավելի պետական ու մասնավոր դպրոցներ, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am