Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնում է շենքերի տանիքներին մանսարդներ կառուցելու գործընթաց

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնում է շենքերի տանիքներին մանսարդներ 
կառուցելու գործընթաց

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը շենքերի տանիքներին մանսարդներ կառուցելու գործընթաց կսկսի:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գրանդ քենդի» ընկերության կառուցած շենքի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված լուրերը, թե Երևանի քաղաքապետարանը նախատեսում է քանդել շենքերի տանիքներին կառուցված մանսարդները:

Նրա խոսքով՝ գործընթացը պետք է լինի կարգավորված, համակարգված Երևանի գլխավոր ճարտարապետի, ճարտարապետական բլոկի կողմից թույլատրված:

«Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, և դա պետք է լինի այսպես կոչված քաղաքի հինգերորդ ճակատը: Դրանով գեղեցկանում է քաղաքը, շենքը, մարդկանց համար էլ նոր բնակարաններ են ստեղծվում: Փարիզում շենքերի տանիքների հարցը հենց այսպես է լուծվել»,-պարզաբանեց Մարությանը:

Նա նշեց, որ շենքերում մանսարդները կկառուցվեն միայն շենքի բնակիչների ցանկության պարագայում: «Մենք սկսելու ենք գործընթաց մանսարդները կառուցելու, եթե ողջ շենքի բնակիչները համաձայն լինեն դրա հետ»,-հավելեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]