Հասարակական

Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ տարածաշրջանում Ժողովրդավարության պաշտպանի 2019թ. մրցանակի հանձնման արարողություն

2 րոպեի ընթերցում

Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ տարածաշրջանում Ժողովրդավարության պաշտպանի 2019թ. մրցանակի հանձնման արարողություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում Շվեդիայի դիվանագիտական ներկայացուցչությունում մարտի 11-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ տարածաշրջանում Ժողովրդավարության պաշտպանի 2019թ. մրցանակի հանձնման արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ժողովրդավարության պաշտպանի մրցանակը տրվում է ամեն տարի ԵԱՀԿ տարածաշրջանից ընտրված մեկ հասարակական կազմակերպությանը՝ ժողովրդավարության ամրապնդման գործում ծանրակշիռ ներդրման համար: Այս տարի մրցանակը հանձնվել է ԵԱՀԿ 36 մասնակից պետությունների, այդ թվում՝ Հայաստանի անունից:

Ժողովրդավարության պաշտպանի 2019թ. մրցանակին արժանացել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների առաջմղման ոլորտում կատարած աշխատանքների համար: ԵԱՀԿ մասնակից պետությունների մշտական ներկայացուցիչները հանդիսավոր արարողությամբ մրցանակը հանձնել են հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին:

Արարողության ընթացքում ընդգծվել է քաղաքացիական հասարակության կարևոր դերակատարումը Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական առաջընթացի գործում, գնահատվել ՀՀ-ում քաղաքացիական հասարակության գործունեության համար ստեղծված բարենպաստ միջավայրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում