Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվել է բեզոարյան այծերի և գիհու նոսրանտառի մոնիթորինգ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվել  է բեզոարյան այծերի և գիհու 
նոսրանտառի մոնիթորինգ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարվա ընթացքում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Կովկասի բնության հիմնադրամի / CNF/ ֆինանսավորմամբ «Բիո Գամա» ընկերությունն իրականացրել է բեզոարյան այծերի և գիհու նոսրանտառի մշտադիտարկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենդանիների  դիտարկումներն իրականացվել են արգելոցում նախօրոք ընտրված 10 դիտակետերում և ևս երեքը՝  բուֆերային գոտիներում։ Ձմեռային դիտարկման արդյունքներով, բեզոարյան այծերի պոպուլյացիայի խտությունը դիտարկված տարածքներում կազմել է 1քառ./կմ 5,5 առանձնյակ: Տվյալները վերլուծվել են Doubserve ծրագրով:

Գիհու նոսրանտառի մոնիթորինգի արդյունքում մշակվել են ձևաթղթեր 350 ծառերի համար՝ արգելոցի տարբեր հատվածներում տեղակայված 10 փորձադաշտերում (ներառյալ 3 փորձադաշտեր հրդեհից այրված տարածքներում): Եվս 3 փորձադաշտեր տեղակայվել են բուֆերային գոտում։

Բեզոարյան այծերի պոպուլյացիայի դինամիկայի և գիհու նոսրանտառի մշտադիտարկումը նախատեսվում է շարունակել նաև հետագայում: Ձեռք բերված  տվյալներով կգնահատվի պոպուլյացիայի դինամիկան, ինչը ցույց կտա նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կառավարման  արդյունավետությունը: Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է աջակցությունը նմանատիպ ծրագրերի իրականացման համար, այդպիսով` նպաստելով բնության պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության բարձրացմանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am