Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ՀՀ կառավարությունը չի հրաժարվել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններից. Շավարշ Քոչարյան

ՀՀ կառավարությունը չի հրաժարվել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի 
պայմանավորվածություններից. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբևէ չի հայտարարվել, թե ՀՀ կառավարությունը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններից:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Այդ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ քայլեր կատարվել են, ժամանակավոր, բայց էական փոփոխություն կա սահմանագծում: ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման գործընթացը չի իրականացվում՝ ադրբեջանական կողմի պատճառով»,- ասաց Քոչարյանը:

Հարցին՝ այդ դեպքում ինչու են ՀՀ վարչապետը և ԱԳ նախարարը հանդիպումներ ունենում Ադրբեջանի իրենց գործընկերների հետ, նախարարի տեղակալն ընդգծեց. «Ցանկացած հանդիպում ավելի նախընտրելի է, քան ռազմական գործողությունների վերսկսումը: Եվ առ այսօր հանդիպումներն ուղղված էին նաև ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերի նվազեցմանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am