Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մարտ

Tesla-ի նոր տեխնոլոգիան թույլ կտա Էլեկտրամոբիլները լրալիցքավորել 15 րոպեում


ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրամոբիլների ամերիկյան արտադրող Tesla Inc-ը պնդում Է, որ իր նոր տեխնոլոգիան թույլ կտա Էլեկտրաքառերի լրալիցքավորման ժամանակը կրճատել մինչեւ 15 րոպե, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ասված Է Tesla-ի հաղորդագրության մեջ, Supercharger V3 նոր համակարգերն արդեն տեղակայված են Կալիֆոռնիայի նահանգի Ֆրիմոնտում եւ աստիճանաբար կհայտնվեն մյուս տարածաշրջաններում: Առայժմ դրանք կարող են օգտագործել միայն Tesla Model 3 ավտոմոբիլները, սակայն նախորդ մոդելների ծրագրային ապահովման նորացումը շուտով թույլ կտա անցնել նոր տեխնոլոգիային:

2019 թվականի վերջին Tesla-ն մտադիր Է կրկնապատկել մեկ օրում լրալիցքավորվող Էլեկտրամոբիլների թիվը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ