Հասարակական

Պետությունը նախատեսում է բարձրագույն կրթության ոլորտում ներդնել դուալ կրթություն

1 րոպեի ընթերցում

Պետությունը նախատեսում է բարձրագույն կրթության ոլորտում ներդնել դուալ կրթություն

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը նախատեսում է բարձրագույն կրթություն ստացած անձանց համար ստեղծել հնարավորություն` ակադեմիական կրթությունից բացի որոշակի հմտություններ ձեռք բերել` ըստ գործատուի պահանջի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը հայտնեց կառավարության` բարձրագույն կրթության ոլորտում դուալ կրթության համակարգ ներդնելու մտադրության մասին:

«Կա մի համակարգ, որը կառավարության կողմից նախաձեռնվում է: Դա վերաբերում է դուալ կրթության համակարգին: Աշխատաշուկայում տեղ չգտնելը խնդիր է և ունի տարբեր հենքեր` սկսած մասնագիտական կողմնորոշումից մինչեւ համապատասխան պրակտիկ հմտությունների ձեռքբերումը: Նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգում գոյություն ունի դուալ կրթություն: Դա ենթադրում է, որ, ակադեմիական կրթությունից բացի, նաև հնարավոր է գործատուի մոտ սովորել: Եվ այժմ նախաձեռնում ենք, որ դուալ կրթական համակարգ ունենանք բարձրագույն կրթությունում»,-ասաց Անափիոսյանը:

Նա նշեց` դա կնպաստի նրան, որ, ակադեմիական գիտելիքից բացի, սովորողները կկարողանան ունենալ նաև համապատասխան հմտություններ ու կարողություններ` ըստ գործատուի պահանջների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում